close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ նվիրումը դառնում է զանգվածային հոգեբանություն, ազգը մտրակում է իր նժույգը՝ դեպի հաղթանակ․ Արտաշես Ալեքսանյան

Քաղաքական

30 Սեպտեմբերի 2020, 12:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ նվիրումը դառնում է զանգվածային հոգեբանություն, ազգը մտրակում է իր նժույգը՝ դեպի հաղթանակ․ Արտաշես Ալեքսանյան

«Քեզնից ծնված ձագին ազգի զինվոր դարձրու։ Հայի արու զավակն իր ծնված վայրկյանից ունի մի մեծ վրեժ՝ մանկան փոքրիկ սրտում»․ ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան ազատամարտի մասնակից Արտաշես Ալեքսանյանը կրկին հանդես է եկել կոչով՝ համայն հայությանը։

«Ազգ, հայրենիք և պետություն․ Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ, դա կախված է մեզանից և մեր երիտասարդ սերունդներից։ Այո, այսօր մեր երիտասարդ սերնդի ձեռքում է գտնվում ազգի, հայրենիքի, պետության ճակատագիրը, նրանից է կախված ազգին վերածել թագավորի կամ թափառականի։ Այդ գիտակցությամբ ապրող սերունդը կարող է ծառայել իր ազգին, հայրենիքին և պետությանը՝ հավիտենականին։ Երբ նվիրումը դառնում է զանգվածային հոգեբանություն, ազգը մտրակում է իր նժույգը՝ դեպի հաղթանակ»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստն ու  կոչն ավարտում Եղիշե Չարենցի բանաստեղծական տողով․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

Մանրամասները՝ տեսանյութում․


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica