close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չունենք 3 միլիոն բնակիչ, ունենք 3 միլիոն զինվոր․ քաղաքացիները ռազմաճակատի համար սնունդ ու իրեր են հավաքում

Հասարակություն

29 Սեպտեմբերի 2020, 23:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չունենք 3 միլիոն բնակիչ, ունենք 3 միլիոն զինվոր․ քաղաքացիները ռազմաճակատի համար սնունդ ու իրեր են հավաքում

Մենք չունենք 3 միլիոն բնակիչ, մենք ունենք 3 միլիոն զինվոր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ուսանողուհի Տիգրանուհի Մադոյանը, որն ուրիշ երիտասարդների հետ սնունդ, հագուստ, քաղցրավենիք, բինտ և այլ պարագաներ է հավաքում՝ Արցախ ուղարկելու համար։

Տիգրանուհին ասաց, որ խմբերը մեկը մյուսին չեն էլ ճանաչում, պարզապես ինքնակազմակերպվել են և նախաձեռնել հավաքը։

«Այս պահին սահմանի համար առաջնայինը հարկավոր են բինտեր․ ինչը պետք է գալիս, հենց այդ պահին հավաքում ենք։ Շատ կազմակերպված է ամեն ինչ տեղի ունենում, ընդհանրապես չենք խառնվում իրար»,-ասաց նա։

Որոշեցինք այս տարբերակով օգնել Արցախի մեր հայրենակիցներին՝  նշեց նախաձեռնող խմբից՝ Արման Գառնիկյանը։

«Հավաքում ենք առաջին անհրաժեշտության իրեր։ Արձագանքը շատ մեծ է՝ տատիկներ են գալիս, ասում են՝ իմ թոշակից 500 դրամ եմ առանձնացրել, մի տուփ սիգարետ առել, ոչինչ, կներեք, մի տուփ եմ կարողանում։ Շատ մեծ ընկերություններ են միացել մեզ։ Այս ազգին հաղթել չի լինի, գիտեք»,-ասաց նա։

Դավիթ Պառավյանը նշեց, որ հավաքվել են տարբեր տեղերից՝ մի նպատակի շուրջ, որ աջակցություն ցուցաբերեն Արցախին։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica