close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Գրիգորյանը Բելառուսի եւ Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղարներին ներկայացրել է վիճակն Արցախում

Քաղաքական

29 Սեպտեմբերի 2020, 18:23
 Արմեն Գրիգորյանը Բելառուսի եւ Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղարներին ներկայացրել է վիճակն Արցախում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի եւ Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ:

ԱԽ քարտուղարն հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել է ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին եւ Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու եւ խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, Արմեն Գրիգորյանը մատնանշել է տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաեւ ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջեւ դրված բոլոր մարտական առաջադրանքները եւ իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ:

Բելառուսի եւ Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ եւ ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica