close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում կեղծ հեռախոսահամարներից. ԱԱԾ-ն զգուշացնում է

Արցախ

29 Սեպտեմբերի 2020, 16:57
 Քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում կեղծ հեռախոսահամարներից. ԱԱԾ-ն զգուշացնում է

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում: Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica