close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան պետք է դադարեցնի ցանկացած աջակցության տրամադրում Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

Աշխարհ

29 Սեպտեմբերի 2020, 15:52
 Թուրքիան պետք է դադարեցնի ցանկացած աջակցության տրամադրում Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի անդամ Ջեյսոն Քրոուն դատապարտում է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած գործողություններն ու կոչ անում Թուրքիային՝ չաջակցել Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Ես դատապարտում եմ ադրբեջանական հարձակումները Արցախի վրա և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Ավելին՝ Թուրքիան պետք է  դադարեցնի ցանկացած աջակցության և հարձակման հնարավորության ընձեռում Ադրբեջանին: ԱՄՆ-ը պետք է  աշխատի Մինսկի խմբի մեր գործընկերների հետ հրադադար սահմանելու համար, ինչը տարածաշրջանում կայուն խաղաղություն կապահովի»,-նշել է կոնգրեսմենը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica