close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան գնաց վա բանկ՝ զոհաբերելով Ադրբեջանը. Հայաստանի ձեռքերն ազատ են

Քաղաքական

29 Սեպտեմբերի 2020, 11:09
 Թուրքիան գնաց վա բանկ՝ զոհաբերելով Ադրբեջանը. Հայաստանի ձեռքերն ազատ են

Ստորև ներկայացնում ենք Արա Նռանյանի հոդվածի հայերեն թարգմանությունը` հրապարակված REX ռուսական լրատվական գործակալության կողմից: Հղումը՝ այստեղ։

Ավելի քիչ, քան երկու ամիս առաջ «Հարավային Կովկասում նոր կոնֆիգուրացիայի անհրաժեշտություն է հասունանում» հոդվածում ներկայացվել էին ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի իրական պատճառներն ու արմատները, այլ նաև արվել էին որոշ կանխատեսումներ, որոնք արդեն սկսում են իրականանալ։ Թուրքիան, գլուխը կորցնելով թվացյալ ծավալապաշտական հաջողություններից, իսկապես կորցրել է իրականության զգացումը և որոշել արագացնել գործընթացները նաև ղարաբաղյան ուղղությամբ։ Պատահական չէ, որ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների քողի ներքո և առաջատար տերությունների լուռ անտարբերության պայմաններում հազարավոր թուրք զինվորականներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա տեղափոխվել են Ադրբեջան, այդ թվում՝ Նախիջևան։

Ռազմական գործողությունները շարունակվում են, սակայն արդեն հիմա կարելի է անել որոշ՝ շատ կարևոր եզրահանգումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ներկայիս ագրեսիայից:

Առաջին՝ հերթական անգամ ապացուցվեց, որ միջազգային հանրությունը կլինիկական մահի պայմաններում է։ Ինչպես և մարդու պարագայում, այս դեպքում նույնպես՝

ա) նրա կարծիքը ընդհանրապես ոչ մեկին չի հետաքրքրում,

բ) այն ի վիճակի չէ որևէ բան անել,

գ) ավելին՝ բացարձակապես ոչինչ չի հասկանում ո՛չ հակամարտության արմատներից, ո՛չ ակունքներից, ո՛չ էլ պատճառներից։

Եվ պատրանքներ միջազգային իրավունքի կամ ներկայիս պայմաններում միջազգային հանրության որևէ ազդեցության վերաբերյալ ոչ մեկն այսուհետ չպետք է ունենա։

Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի (կամ չի օգտագործում) ազդեցության որևէ լծակ, որպեսզի կանխի Ադրբեջանի ագրեսիան կամ Թուրքիայի ակտիվ միջամտությունը։

Երրորդ եզրակացությունն այն է, որ Ադրբեջանն իր իսկ գործողություններով թաղեց խաղաղ կարգավորման սկզբունքները, ապացուցեց իր անկարողությունը՝ լինել վստահելի գործընկեր և տարածաշրջանային նախագծերի անվտանգության երաշխավոր, ինչպես նաև հերթական անգամ ցույց տվեց իր ոչ ադեկվատությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ։ Բաքուն ինքը գործնականում հանեց տարածքային հարցը օրակարգից և անթաքույց ցուցադրեց իր իրական նպատակները՝ ագրեսիա և հայ բնակչության ոչնչացում։ Այս ագրեսիայից հետո բոլոր տեսակի՝ «ինչ-որ բանի» դիմաց տարածքներ փոխանակելու առաջարկությունները պետք է դիտարկվեն Հայաստանի և Ղարաբաղի կողմից ոչ միայն որպես անընդունելի, այլ նաև որպես դրանք առաջարկողների ոչ ադեկվատության նշան։

Չորրորդ և շատ կարևոր եզրակացությունը՝ հայկական կողմի ձեռքերն ազատ են, քան երբևէ։ Ոչ մի պետություն կամ կազմակերպություն այսուհետ չի կարող խնդրել Հայաստանին՝ չպարտադրել Ադրբեջանին կապիտուլյացիա։ Բոլոր նման առաջարկությունները պետք է մերժվեն որպես անընդունելի՝ հաշվի առնելով լուռ և իներտ վերաբերմունքը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի նկատմամբ։

Այսպիսով՝ Թուրքիան գնում է վա բանկ, որի զոհը լինելու է Ադրբեջանը։ Թուրքիան Հայաստանին տվել է բացառիկ հնարավորություն, որից հարկավոր է օգտվել։ Առաջխաղացումը դեպի Մինգեչաուրի ջրամբար, Եվլախի գրավումը, Գանձակի մեկուսացումը Բաքվից և հայկական զորքերի վերահսկողությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նկատմամբ՝ Բաքվի ֆաշիստական ռեժիմի անկմամբ ու Կովկասում թուրքական քաղաքականության ամբողջական խայտառակ ձախողմամբ, իսկապես հանգեցնելու են տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայի։ Իսկ Նախիջևանի ազատագրումն օտարածին թյուրք տարրից հենց Աստծո կամքն է։

1921 թվականի Մոսկովյան համաձայնագրի հարյուրամյակին ընդառաջ՝ հասունանում է նոր տարածաշրջանային համաձայնագրի ստորագրում, և ժամանակն է զբաղվել դրա ստորագրման նախապատրաստմամբ։ Իսկ եզրակացությունը, որն արվել էր նախորդ հոդվածում, մնում է ուժի մեջ՝ ապակառուցողական թուրք-ադրբեջանական զույգին «կփրկի» միայն նոր Նյուրնբերգյան դատավարությունը։


Արա Նռանյան

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica