close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են պատերազմին դեմ արտահայտված ակտիվիստին

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2020, 18:39
 Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են պատերազմին դեմ արտահայտված ակտիվիստին

Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար: Այս մասին հայտնում է OC-Media-ն:

Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում Բաքվում գտնվող իր բնակարան և հրաժարվում պարզաբանել, թե ինչու են իրեն ձերբակալում:

«Սկզբում նրանք ասացին, որ ոստիկանությունից են, ասացին, որ ինձ կտանեն զինվորական կոմիսարիատ, ես խնդրեցի, որպեսզի փաստաթղթեր ներկայացնեն, իսկ նրանք ասացին, որ կտանեն ինձ Ազգային անվտանգության ծառայություն»,- տեսանյութում ասում է Իբրահիմովը:

Տեսանյութում ակտիվիստը նշում է, որ, իր կարծիքով, բերման ենթարկման պատճառը համացանցում պատերազմի դեմ իր հրապարակումներն են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica