close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական ԱԹՍ-ները՝ Լեռնային Ղարաբաղի երկնքում. Forbes-ի անդրադարձը

Արցախ

28 Սեպտեմբերի 2020, 18:09
 Թուրքական ԱԹՍ-ները՝ Լեռնային Ղարաբաղի երկնքում. Forbes-ի անդրադարձը

Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին: Հոդվածի սկզբում նշում է, որ Թուրքիան բացահայտ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի սանձազերծած հարձակմանը:

Նշվում է, որ հայկական ռազմական աղբյուրները հրապարակել են կադրեր, որոնք ցույց են տալիս տանկերի ու զրահատեխնիկայի վնասումը կամ ոչնչացումը, իսկ Ադրբեջանը հիմնականում հրապարակում է տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են անօդաչու թռչող սարքերի խոցումները:

Հոդվածագիրը շեշտում է, Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումը  ինքնին նոր երևույթ չէ: Ավելի վաղ, Ադրբեջանը Իսրայելից գնել էր ժամանակից անօդաչու թռչող սարքեր, իսկ 2016 թվականին դարձել առաջին երկիրը, որը մարտական գործողություններում օգտագործել է Harops տեսակի կամիկաձե անօդաչու թռչող սարք: Նշվում է, որ այդ անօդաչու թռչող սարքերը կրկին ակտիվ օգտագործվում էին 2020 թվականի հուլիսին տավուշյան մարտերի ընթացքում:

Ըստ հոդվածագրի, այնուամենայնիվ, սեպտեմբերին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութում անօդաչու թռչող սարքն այլ տեսք ուներ. այն նման է թուրքական TB2 Bayraktar UCAV-ին:

Հոդվածում հրապարակվել են Ադրբեջանի ՊՆ-ի տեսանյութերը, ինչպես նաև Թուրքիայի տարածած տեսանյութը Սիրիայի և Լիբիայի դեմ գործողությունների ընթացքում TB2 Bayraktar UCAV-ների կիրառման վերաբերյալ և նշել, որ անհրաժեշտ չէ դատաբժշկական փորձագետ լինել նմանությունը տեսնելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica