close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայրենիք»-ն սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում

Արցախ

28 Սեպտեմբերի 2020, 17:45
 «Հայրենիք»-ն սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում

«Հայրենիք» զարգացման հիմնադրամից հայտնում են.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների  հավաքագրում։

Ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կարիքները հոգալու գործում, կարող են փաթեթները հանձնել «Հայրենիք»-ի երևանյան ու մարզային գրասենյակներ։

Օգնությունը պահեստավորվելու է հետևյալ հասցեներում՝

Երևան - Ձորափի 70/1

Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1

Տավուշի մարզ - ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1

Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4

Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20

Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4

Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա

Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1

Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33

Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ և ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։

Ուշադրություն՝  սնունդը պետք է ունենա պահպանման երկար ժամկետ, չունենա պահպանման հատուկ պայմանների կարիք (օր․՝ սառնարանային) և այլն, իսկ առաջին անհրաժեշտության պարագաները պետք է լինեն չօգտագործված։ 

Պահեստավորման ենթակա սննդատեսակներն են՝  նպարեղեն, մակարոնեղեն, խտացրած կաթ, տուփով քաղցրավենիք (ոչ շոկոլադապատ), կոնֆետ (ոչ շոկոլադային), չորաբլիթ, ալյուր, շաքարավազ, սուրճ, թեյ, ջուր և այլն, առաջին անհրաժեշտության պարագաներն են՝ չոր և թաց անձեռոցիկ, գուլպա, ներքնաշոր, օճառ, ատամի խոզանակ և մածուկ, մեկանգամյա օգտագործման ածելի, մեկանգամյա օգտագործման սպասք, ծխախոտ և այլն։

Բժշկական պարագաների ցանկը՝ ստորև․

1․ Հակաայրվածքային քսուքներ

2․ Լևոմիկոլի քսուք

3․ Բինտ  (ստերիլ և ոչ ստերիլ)

4․ Բամբակ

5․ Սպիրտ

6․ Անալգին - սրվակ

7․ Դիմեդրոլ - սրվակ

8․ Դեքսամետազոն - սրվակ

9․ Ներարկիչ - 10մլ

10․ Ներարկիչ - 20մլ

11․ Կաթետր ն/ե 18G

12․ Ֆոլեյի կաթետր 16Fr, 18Fr

13․ Ջրածնի պերօքսիդ - 3%

14․ Տակդիր (մեծերի)

15․ Մեզընդունիչ

16․ Մեթիպրեդ - 1000մգ

17․ Ամոքսիկլավ

18․ Ցիպրոֆլոքսացին

19․ Մոքսիֆլոքսացին/ մոքսին 250մլ

20․ Ցեֆտրիաքսոն

21․ Սպազմալգոն

22․ Ատրոպին

23․ Ադրենալին

24․ Նորադրենալին

25․ Կոֆեին-նատրիումի բենզոատ

26․ Ձեռնոցներ (ոչ ստերիլ և ստերիլ)

27․ Նոշպա

28․ Նատրիումի բիկարբոնատ (ներարկման)

29․ Ռինգերի լուծույթ

30․ Նատրիումի քլորիդ - 0,9%, 500մլ

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 642 424, 044 199 301 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել [email protected] էլեկտրոնային հասցեին և «Հայրենիք» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին՝  https://bit.ly/2S4bpAv»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica