close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են դարձել COVID-19-ից առավել տուժած զբոսաշրջային 10 ուղղությունները

Աշխարհ

26 Սեպտեմբերի 2020, 17:42
 Հայտնի են դարձել COVID-19-ից առավել տուժած զբոսաշրջային 10 ուղղությունները

Փորձագետները պարզել են այն երկրները, որոնց տնտեսությունը COVID-19-ի տարածման հետ կապված տուրիստական հոսքերի կրճատումների պատճառով ամենից շատն է տուժել: Այս մասին հայտնել է Al Bawaba պորտալը:  

Վարկանիշը կազմվել է պետության ՀՆԱ-ում տուրսեկտորի մասնաբաժնի հիման վրա:

Պարզվել է, որ տուրիստական ոլորտից ստացվող եկամուտներից ամենաշատը կախված են Մալդիվները: Այնտեղ տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասնում է 38,9 տոկոսի:

Բրիտանական Վիրջինյան կղզիները գտնվում են Կարիբյան ծովում՝ Պուերտո Ռիկոյից 64 կմ դեպի արևելք։Կառավարությունն արգելել է տուրիստական այցելությունները կղզիներ մարտի 19-ին։ ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը 33 տոկոս է։

ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի՝ Մակաոյի բյուջեի եկամուտների ավելի քան մեկ քառորդը գոյանում է զբոսաշրջությունից: ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը 28 տոկոս է։

Հոլանդական Արուբա կղզում, որը գտնվում է Կարիբյան ծովում պանդեմիայի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ընդամենը 101 դեպք։ Այս տարածքը զբոսաշրջությունից ստանում է ՀՆԱ-ի 27,6 տոկոսը։

Վանուատու կղզի գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում. Կառավարությունը, փակել է սահմանները և արգելել չվերթները նույնիսկ կղզիների միջև մարտի 26-ին։ ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը 18,1 տոկոս է։

Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կաբո-Վերդե կղզու զբոսաշրջության եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 17,7 տոկոսը: Կարիբյան Սենթ Լուչիա կղզում զբոսաշրջության բաժինը ՀՆԱ -ում 15,6 տոկոս է, Բելիզում՝ 15 տոկոս, իսկ Ֆիջիում և Մալթայում՝ 14-ական տոկոս:

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica