close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով

Տնտեսական

26 Սեպտեմբերի 2020, 15:59
 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին 6.4 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել  է 0.9 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 19.1 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին նվազումը կազմել է 11.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.8 տոկոսով:

2020 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.9 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-օգոստոսին աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 187 հազար 61 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.4 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 10.2 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.4 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-օգոստոսին եղել է 483.90:

 Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակովորի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթե բոլոր երկրների տնտեսություններում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica