close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայ Ֆեստը գալիս է ձեր տուն». փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասերում

Մշակույթ

25 Սեպտեմբերի 2020, 18:12
 «Հայ Ֆեստը գալիս է ձեր տուն». փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասերում

Ավելի վաղ անդրադարձել էինք, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կընթանա «Լինե´լ․ սա խնդիր չէ» (“To BE! That's not a question!”) կարգախոսով: Համավարակի պայմաններում 18-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կկայանա հոկտեմբերի 1-8-ը՝ նոր ձևաչափով և նոր լուծումներով։ Առաջին անգամ փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։

«Այն, ինչ չէր կարելի ենթադրել, պատկերացնել, կամ այն, ինչ պետք է տեղի ունենար տասնամյակներ հետո, համավարակն արագացրեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արա Խզմալյանը՝ դիտարկելով, որ բովանդակության առումով նման փառատոն դեռ չի եղել․ ««ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը նոր ձևաչափեր ու գաղափարներ է տալիս, որ մենք ամեն տարի կարող ենք պարզապես ձեռք բերել ներկայացումների տեսագրությունները ցուցադրելու իրավունքները, մի բան, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ է մասնագիտական հանրությունը»։

Ըստ Ա․ Խզմալյանի՝ համավարակը դրական ազդեցություն է ունենում ստեղծարար մտքի վրա:

Ինչևէ, «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կներկայանա երեք հիմնական ծրագրով։ Փառատոնի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասեր․ «ՀԱՅ ՖԵՍՏԸ գալիս է ձեր տուն» խորագրով։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին, ինչը հնարավորություն կտա առանց տանից դուրս գալու (սեփական պատշգամբից) հետևել ներկայացումների ընթացքին։ Փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

Գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. կցուցադրվեն 5 բացառիկ աշխարհահռչակ ներկայացումներ․ ձեռք է բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունք։

Փառատոնի շրջանակում կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև:

Կանցկացվեն նաև վարպետության դասեր։

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հյուրընկալելու է IETM կատարողական արվեստի միջազգային ցանցի առցանց հանդիպումը։ Այս հանդիպումը նախատեսվում էր լինել Հայաստանում, բայց COVID - 19-ի պատճառով կլինի առցանց։

2019-2020թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica