close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզում. 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների և ոստիկանների վրա

Իրավունք

25 Սեպտեմբերի 2020, 14:50
 Ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզում. 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների և ոստիկանների վրա

Shamshyan .com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սեւանի եւ Գավառի բաժինների ծառայողները։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղապետ Վահրամ Գեւորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը եւ նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

Դրա արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաեւ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը եւ Սեւանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։

Կայքի տեղեկություններով՝ պատճառը այն է, որ  «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստավում»,- տեղեկանում ենք սկզբնաղբյուր կայքից։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica