close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծառուկյանին ի՞նչ է եղել՝ տրամադրությունը բարձր չլինի»․ Ծառուկյանի կալանքի հարցով որոշում չկայացվեց

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2020, 13:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծառուկյանին ի՞նչ է եղել՝ տրամադրությունը բարձր չլինի»․ Ծառուկյանի կալանքի հարցով որոշում չկայացվեց

Եթե, ինձ ձերբակալելով, ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց, որտեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում էր նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Ծառուկյանի  տրամադրությունը։

«Ծառուկյանին ի՞նչ է եղել՝ տրամադրությունը բարձր չլինի»,- պատասխանեց նա։

Ծառուկյանը նշեց, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը երբևէ այնքան վատ չի եղել, որքան հիմա է։               

Ըստ նրա՝ դատական գործընթացը ցույց կտա՝ արդյո՞ք որոշ պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին, թե՞ ոչ:

Նիստի ավարտից հետո ԲՀԿ ղեկավարը դուրս եկավ դատարանից և լրագրողների հարցերին չպատասխանեց, ասաց. «Փաստաբանները կպատասխանեն»։

Հարցին՝ արդյո՞ք  շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց. «100 տոկոսինը պահանջում եմ»։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը Ծառուկյանի կալանքի հարցով որոշում դեռ չի կայացրել, իրենք ինքնաբացարկ են հայտնել Մնացական Մարտիրոսյանին, դատարանն էլ հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու իրենց ներկայացրած միջնորդության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը նշանակվել էր սեպտեմբերի 23-ին, սակայն պաշտպանական կողմը չէր ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով, որ իրենց պատշաճ չեն ծանուցել։ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica