close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական պատվաստանյութի դեմ պատվիրված արշավն աննախադեպ մասշտաբներ է ստանում. Զախարովա

Աշխարհ

25 Սեպտեմբերի 2020, 15:34
 Ռուսական պատվաստանյութի դեմ պատվիրված արշավն աննախադեպ մասշտաբներ է ստանում. Զախարովա

Գիտական քննարկման փոխարեն որոշ երկրներ ծավալում են աննախադեպ մասշտաբների պատվիրված արշավ ընդդեմ ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի. նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Դաշնային խորհրդում կայացած «Համավարակից հետո․ տեղեկատվական պատերազմները ժամանակակից աշխարհում. եզրակացություններ Ռուսաստանի համար» կլոր սեղանի ժամանակ. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղի է  ուեցել մեր բժշկական հաջողությունների կտրուկ բացասական լուսաբանում, այդ թվում` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում: Հիմա դա ստանում է աննախադեպ մասշտաբներ: Գիտական առողջ բանավեճի փոխարեն տեսնում ենք 20-րդ դարի չգիտեմ, թե որ թվականների ոգով պատվիրված արշավներ»:

Զախարովան հավելել է, որ ռուսական մշակման արդյունավետության վերաբերյալ գիտափորձագիտական հասարակության կասկածները լայնորեն տարածում են, օրինակ, գերմանական ԶԼՄ-ները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica