close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը դառնում է նախընտրելի ուղղություն ճապոնացիների համար. ՀՀ դեսպանի հոդվածը The Japan Times-ում

Աշխարհ

25 Սեպտեմբերի 2020, 14:04
 Հայաստանը դառնում է նախընտրելի ուղղություն ճապոնացիների համար. ՀՀ դեսպանի հոդվածը The Japan Times-ում

Հայաստանի Անկախության օրվա առթիվ ճապոնական The Japan Times պարբերականում լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հոդվածը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերություններին. այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հոդվածում դեսպանը նշել է, որ Ճապոնիան առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ:

«Նախորդ 28 տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերություններում շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել, որոնց շարքում երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումն է:

Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվել են տարբեր փոխայցելություններով: Վերջերս տեղի ունեցած երկու բարձրաստիճան այցերը՝ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի այցը Հայաստան 2018 թվականի սեպտեմբերին և նախորդ տարի նախագահ Արմեն Սարգսյանի այցը կայսեր գահակալման արարողությանը, մեծապես նպաստել են մեր երկու ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- նշել է դեսպան Հրանտ Պողոսյանը:

Նա իբրև հայ-ճապոնական համագործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ է առանձնացրել առևտուրը, բարձր տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները: Դեսպանն ուրախությամբ փաստել է, որ պատմական ու մշակութային ժառանգության, գեղեցիկ բնության, էկոլոգիապես մաքուր և համեղ սննդի, ինչպես նաև ժողովրդի ջերմ հյուրընկալության շնորհիվ Հայաստանը դարձել է նախընտրելի ուղղություն ավելի ու ավելի մեծ թվով ճապոնացիների համար։

The Japan Times-ը Ճապոնիայի ամենահին և ամենաշատ տպաքանակն ունեցող անգլիալեզու պարբերականն է, որը լույս է տեսնում 1897 թվականից:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica