close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը թույլ չի տալիս վրացահայերին պատկանող բեռները մտցնել Վրաստան

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2020, 10:30
 Ադրբեջանը թույլ չի տալիս վրացահայերին պատկանող բեռները մտցնել Վրաստան

Ադրբեջանը որոշում է կայացրել թույլ չտալ, որ վրացահայերին պատկանող ապրանքները  ադրբեջանական տարածքից տեղափոխեն Վրաստան. հայտնում է Inforteka24.ru-ն՝ նշելով, որ վրացական Gzavnili բեռնափոխադրողն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ Բաքվի տարանցիկ տերմինալում իրենց բեռների մի մասը առգրավվել է:

Ընկերության տվյալներով ՝ ապրանքներն առգրավվել են այն բանի համար, որ դրանք նախատեսված էին հայկական ազգանուններով անձանց կամ հայերին պատկանող ընկերությունների համար: Բացի այդ՝ փոխադրողը նշել է, որ այս օրենքն ընդունվել է սեպտեմբերի 1-ին ՝ առանց որևէ նախազգուշացման, և մեծ քանակությամբ բեռ տեղ կհասնի ուշացումով: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընկերությունը ստիպված է հորդորել, որ ապագայում ապրանքների և ծանրոցների վրա հայկական անուններ չգրվեն:

Պաշտոնական Բաքվի այս պահվածքը շովինիզմի և հայատյացության ծայրահեղ դրսևորում է: Ադրբեջանի իշխանությունների պահվածքն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ խոսքն արդեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիների իրավունքների մասին է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica