close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2020, 19:12
 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ միշտ պատրաստ է նրանց հետ քննարկել Հայաստանին ու Արցախին վերաբերող ցանկացած հարց և աջակցել իր հնարավորությունների սահմաններում:

Նշելով, որ այսօր ստեղծված են բոլոր պայմաններն արդյունավետ փոխգործակցության համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կպահպանվեն և կզարգանան միջխորհրդարանական համագործակցության ավանդույթները Հայաստանի Ազգային ժողովի հետ:

Խոսելով Արցախի առաջնահերթ խնդիրների մասին, զրուցակիցները զարգացման հեռանկարի տեսանկյունից հատկապես ընդգծել են դպրոցի, կրթության կարևոր դերը, շատ էական է համարվել նաև տեխնոլոգիաների զարգացումը: Անդրադառնալով ժողովրդագրության խնդրին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել հստակ ծրագրերի միջոցով աջակցել ու խրախուսել մարդկանց՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica