close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանի նախագահը դիմել է աշխարհին` օգնություն է խնդրել Բեյրութի գլխավոր նավահանգստի վերականգնման համար

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2020, 12:59
 Լիբանանի նախագահը դիմել է աշխարհին` օգնություն է խնդրել Բեյրութի գլխավոր նավահանգստի վերականգնման համար

Լիբանանի նախագահ Միշել Աուննը դիմել է աշխարհին` օգնություն խնդրելով մայրաքաղաքի գլխավոր նավահանգստի և այն թաղամասերի վերականգնման համար, որոնք ավերվել էին օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունի պատճառով. հայտնում է AP-ն:

Աունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վիրտուալ գագաթնաժողովի ընթացում կոչով է հանդես եկել` հայտարարելով  համաշխարհային ղեկավարներին, որ Լիբանանի բազմաթիվ խնդիրներն աննախադեպ սպառնալիք են երկրի գոյության համար:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Բեյրութը փորձում է ոտքի կանգնել ավերակներից, և հենց բոլոր լիբանանցիների համերաշխությամբ ու ձեր աջակցությամբ այն կբուժի իր վերքերը և ոտքի կկանգնի, քանի որ պատմության ընթացքում բազմիցս ոտքի է կանգնել»:

Նախագահը հավելել է, որ երկրին անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը` տնտեսությունը և ավերված նավահանգիստը վերականգնելու համար:

Բացի այդ՝ Աունն առաջարկել է քաղաքի վնասված հատվածները բաժանել առանձին տարածքների, որպեսզի օգնել ցանկացող երկրները ստանձնեն դրանցից մեկի վերակառուցման պարտավորությունը:

Հիշեցնենք՝ Բեյրութի նավահանգստում հուժկու պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին. շուրջ 3000 տոննա ամոնիումի նիտրատ էր բռնկվել, որն ավելի քան վեց տարի պահվում էր նավահանգստի պահեստում: Պայթյունի հետևանքով մահացել էր մոտ 200 մարդ, իսկ 6500-ը՝ վիրավորվել, մոտ քառորդ միլիոն մարդ մնացել է անօթևան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica