close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

Մշակույթ

24 Սեպտեմբերի 2020, 12:35
 Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի։ Սեպտեմբերի 26-ին` ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։

Համերգային ծրագրում կոմիտասյան մաքրամաքուր ստեղծագործություններ են։

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում: Հոբելյանի շրջանակում ԿԵԱԿ-ի երաժշտախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելույթներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև արտերկրի հեղինակավոր բեմերում՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica