close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. Քաղաքապետարան

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2020, 23:45
 Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. Քաղաքապետարան

Արաբկիրում եւ Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Գ. Գյուլբենկյան եւ Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթեւեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։ Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաեւ նստարաններ կտեղադրվեն։

Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առեւտրի եւ սպասարկումների վարչության եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։ Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված»,- ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica