close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության սպառնալիքի մասին

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2020, 19:09
 ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության սպառնալիքի մասին

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսի համավարակի զարգացման առնչությամբ շատ ապատեղեկատվություններ եւ լուրեր են հայտնվել, որոնք սպառնալիքի տակ են դնում մարդկանց կյանքերը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Այն բանի համեմատ, թե COVID-19-ն ինչպես է տարածվում աշխարհում, նաեւ տարածվում են լուրեր, սուտ ու ապատեղեկատվություն: Դրանք կարող են լինել նույնքան վտանգավոր, որքան կորոնավիրուսը: Չափազանց մեծ թվով մարդիկ իրենց վնասել են ստահոդ տեղեկությունների, թունավոր քիմիական նյութերով ինքնաբուժման կամ վտանգավոր պատրաստուկների պատճառով»,-ասել է Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

«Մի քանի դեպքերում դա (ապատեղեկատվությունը) դաժանության է հանգեցրել առողջապահության աշխատողների, առանձին անձանց կամ խոցելի խմբերի մարդկանց նկատմամբ, ինչպիսիք են փոքրամասնությունները կամ փախստականները»,-հավելել է նա:

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ «ստահոդ տեղեկատվությունը» նաեւ մեծացնում է «նախապաշարումների» ծավալը, որոնք արգելք են հանդիսացել այն անձանց օգնություն ցուցաբերելու համար, որոնք դրա կարիքն ունեցել են»:

Բացի այդ, նրա խոսքով, ապատեղեկատվությունն «ազդել է գիտության նկատմամբ, հաստատությունների նկատմամբ եւ առողջապահության համակարգերի նկատմամբ ունեցած վստահության վրա», ընդ որում՝ «վստահությունը եւ միասնությունը» կարեւոր գործոններ են կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: «Այն ամենը, ինչը խախտում է վստահությունը, սպառնալիքի տակ է դնում կյանքերը»,-նշել է Գեբրեյեսուսը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica