close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փեսայի կողմից զոքանչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2020, 18:15
 Փեսայի կողմից զոքանչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է 78-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Լոռու մարզի Ծաթեր բնակավայրի իր առանձնատանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել զոքանչի գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո,  հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյուքնում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica