close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

Մշակույթ

23 Սեպտեմբերի 2020, 16:36
 Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

Սեպտեմբերի 24-28-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու դասական երաժշտության 5 համերգներ, որոնք կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

4-րդ անգամ Հայաստանում կազմակերպվող «Արմենիա» փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն մեծանուն երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենան ջութակահարներ Ստելլա Չենը, Զիա Հյունսու Շինը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը, Ֆրեդի Կեմպֆը, Անդրեյ Գուգնինը, թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը, կլարնետահար Անդրեաս Օտենսամերը։

Ունկնդրին կներկայացվեն Պյոտր Չայկովսկու, Պաբլո Սարասատեի, Ալեքսեյ Շորի, Էռնեստ Շոսոնի ստեղծագործություններից։ Համերգային երեկոները կղեկավարեն դիրիժորներ Դմիտրի Յաբլոնսկին և Մարիուս Ստրավինսկին։
Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։

Փառատոնային համերգները կկայանան՝ պահպանելով սահմանված առողջապահական բոլոր նորմերը։ Կապահովվի նաև համերգների առցանց հեռարձակումը, ինչը հնարավորություն կտա դրանք ունկնդրելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ցանկացած ծայրում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
28 Հոկտեմբերի 2020, 13:20 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica