close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը չի բացառել COVID-19-ի դեմ օտարերկրյա պատվաստանյութի կիրառումը

Աշխարհ

23 Սեպտեմբերի 2020, 13:46
 Թրամփը չի բացառել COVID-19-ի դեմ օտարերկրյա պատվաստանյութի կիրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մայիսին չի բացառել կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութի կիրառման հնարավորությունը: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հիշեցրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նա այսպիսի բան է ասել. «Ես կասեմ մի բան, որը նման չէ ինձ: Ինձ համար միեւնույն է, ես պարզապես ցանկանում եմ ստանալ այն պատվաստանյութը, որն աշխատում է: Ինձ չի անհանգստացնում, թե այն ուրիշ երկրից է: Ես գլխարկս կհանեմ նրանց առջեւ»: Բայց հիմա, կարծում եմ, (կա) կլինիկական փորձարկումների երրորդ փուլում գտնվող այլ պատվաստանյութ. դա այն է, որն Օքսֆորդում է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, նախագահը կիրառել ռուսաստանյան կամ չինական պատվաստանյութերը:

Մաքինանին մեջբերել Է Թրամփի խոսքերը, որոնք նա ասել Էր այս տարվա մայիսին: Մամուլի քարտուղարը հիշեցրել Է, որ ԱՄՆ-ում արդեն երեք դեղամիջոց գտնվում է փորձարկումների ավարտական փուլում: Թրամփը խոստացել Է, որ մինչեւ տարեվերջ հասանելի կլինի 100 միլիոն չափաբաժին:

Նախագահն ինքը անցած շաբաթ, պատասխանելով համանման հարցի, ուղղակի պատասխան չի տվել՝ խոսելով ամերիկյան պատրաստուկների մշակման թեմայով:

Մաքինանին նաեւ հիշեցրել է Թրամփի՝ ամերիկյան պատվաստանյութով պատվաստվելու պատրաստակամությունը:

«Նախագահը խոսել է ձայնագրությամբ. «Ես ուրախ կլինեմ առաջին մարդը լինել, որը կստանա պատվաստանյութը կամ այդպիսի վերջին մարդը՝ նայած, թե ինչը լավ կլինի ԱՄՆ ժողովրդի համար»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica