close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրֆայի եկեղեցին և այլ հուշարձաններ շարունակում են ավերվել գանձագողերի կողմից․ թուրքական կայքէջի անդրադարձը

Մշակույթ

23 Սեպտեմբերի 2020, 12:33
 Ուրֆայի եկեղեցին և այլ հուշարձաններ շարունակում են ավերվել գանձագողերի կողմից․ թուրքական կայքէջի անդրադարձը

Ուրֆայի (հին, պատմական անվանումը՝ Եդեսիա, ներկայիս թուրքպաշտոնական անվանումը՝ Շանլըուրֆա) Խալֆաթի գավառի պատմական եկեղեցին ենթարկվում է գանձ որոնողների ավիրումներին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Urfanatik.com կայքէջը։

Հրապարակման հեղինակ Էմինե Ալբայրաքի հաղորդմամբ՝ թեև Ուրֆան իր մշակութային հուշարձանների շնորհիվ առաջին հորիզոնականում է գտնվում Թուրքիայում զբոսաշրջիկներին գրավող նահանգների շարքում, սակայն այստեղ որոշ պատմական կառույցներ հարկ եղածի չափով չեն պահպանվում։

Դրանցից մեկն էլ Խալֆաթիի պատմական (ամենայն հավանականությամբ՝ հայկական) եկեղեցին է, որը գտնվում է Գյուրքույու (Նոհրութ) թաղամասում։ Թեև եկեղեցին վերանորոգման և պահպանման կարիք ունի, սակայն շարունակում է ենթարկվել գանձագողերի ավիրումներին։ Եկեղեցում ոչ միայն վերականգման ուղղությամբ մինչ օրս որևէ աշխատանք չի կատարվել, այլ անգամ պատերի քարերը տեղահան են արվել, իսկ պատերը՝ քանդվել։

Հիշեցնենք, որ Խալֆաթին ժամանակին գյուղ էր Արևմտյան Հայաստանում, մասնաորապես՝ Կիլիկիա նահանգի Ուրֆա նահանգում, որի հայ բնակչությունը բռնի աքսորվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ բնակիչների մեծ մասը զոհվել է տեղահանության ճանապարհին։

https://www.urfanatik.com/haber/5497312/urfada-zamana-direnen-tarih-yikiliyor

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica