close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «Աերոֆլոտ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2020, 11:35
 ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «Աերոֆլոտ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան

Հայաստանի ավիացիոն իշխանություների բացարձակ անգործության պատճառով ռուսական «Աերոֆլոտ»-ն առաջարկում է գիշատիչ գներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ԳԻՇԱՏԻՉ ԳՆԵՐ ԱՎԻԱՑԻԱՅՈւՄ

Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական ԱԷՐՈՖԼՈՏ ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է ԳԻՇԱՏԻՉ գներ:
ՖԲ օգտատերերը կցել էին ֆոտոներ, մի ուղղությամբ մինչև 357.000 ՀՀ դրամ արժողությամբ...

Տեղեկացնում եմ, որ դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով:

Տեղեկացնեմ նաև, որ միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ, մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան, կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու:

Ստորև ներկայացնում եմ ICAO doc. 9626-ի 4.3 գլխից մի հատված, որը կոչվում է «ԳԻՇԱՏԻՉ ԳՆԵՐ» (էջ 140):

Տարիֆների կարգավորմանն է նվիրված նաև մի ամբողջ փաստաթուղթ ICAO doc. 9587.

Ավելացնեմ, որ գները ԳԻՇԱՏԻՉ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլ նաև էժանությամբ: Վերջինս օտագործվում է մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար:

Բայց դրանից որևէ երկրի` օդային տեղափոխումների տարիֆների կարգավորման իրավունքները , և սեփական շուկան կարգավորելու պարտականությունները չեն նվազում:

Այսպիսի դեպքերում ՀՀ Ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս ՎՌՆԴԵԼ գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը:

Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Բայց գլխավոր գործողն այստեղ պետք է լինի ՔԱԿ-ը»:

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica