close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը չի բացառել, որ Նավալնին ինքն է պատահմամբ թունավորվել

Աշխարհ

23 Սեպտեմբերի 2020, 12:55
 Պուտինը չի բացառել, որ Նավալնին ինքն է պատահմամբ թունավորվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ զրույցում չի բացառել, որ Ալեքսեյ Նավալնին ինքը կարող էր պատահմամբ թույն խմել. հայտնում Le Monde-ը՝ նշելով, որ՝ Պուտինը Նավալնիի մասին արհամարհանքով է խոսել և նրան անվանել «սովորական ինտերնետային խառնակիչ»:

Ըստ Պուտինի՝ մինչ այս Նավալնին մի քանի անգամ արդեն տարբեր հիվանդություններ է ձևացրել, բացի այդ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն օգտագործել է ապօրինի գործողությունների և պաշտոնյաներին շանտաժի ենթարկելու համար:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը զրույցում ասել է, որ գերմանացի ու ֆրանսիացի մասնագետներն իրենց հետազոտությունների տվյալները չեն տրամադրում, ինչը բարդացնում է հետաքննության ընթացքը:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապ օգնության հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր էին ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ էր ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել էին Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին նրա թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica