close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2020, 15:35
 Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը

«Իմ քայլը» խմբակցության՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը: Փամբուխչյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«2 տարի խորհրդարանում գտնվելով՝ ես որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ գործադիրում իմ ծառայությունները մատուցել: Եվ քաղաքական թիմը դրան տվել է հավանություն: Տեղափոխվելու եմ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,- ասաց Փամբուխչյանը:

Նա նշեց, որ իր բնույթին ավելի բնորոշ է գործադիրում, քան օրենսդիրում աշխատանքը:

Անդրադառնալով հարցին, թե հրավերն անձամբ Նիկոլ Փաշինյանի՞ց է ստացել, Փամբուխչյանը պատասխանեց, որ ինքն է առաջարկել, առաջարկն էլ հավանության է արժանացել:

Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica