close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը

Մշակույթ

22 Սեպտեմբերի 2020, 14:55
 Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը

Ազգագրական երգերով հանդես եկող երգիչ Արա Այվազյանն իր հանդիսատեսին է ներկայացրել «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը։ Երգը ստեղծվել է դեռևս 2013 թվականին, խոսքերի հեղինակը Մարսետ Սիրունյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Այվազյանը, գործիքավորել է Գարեգին Առաքելյանը։

Արա Այվազյանը մտադրություն է ունեցել երգը թողարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Այս տարի ապրիլի 24-ին նախատեսված էր ներկայացնել այս երգի հիման վրա տեսահոլովակ, բայց, համավարակով պայմանավորված, հետաձգվել է։ Երկար սպասումից հետո օգոստոս ամսին նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է էդգար Ղուկասյանը (EDGAR Pro), որը նաև երգչի պրոդյուսերն է։

Արա Այվազյանը երգը կատարում է իր աշակերտ Անդրանիկ Հակոբյանի հետ։ Ռուսաստանում գործող իր երաժշտական դպրոցի ընդունելության քննության ժամանակ Արան նկատել է Անդրանիկ Հակոբյանի տաղանդը, որը երգել է հենց «Ներիր Էրգիր» երգը, և որոշել է երկու սերունդների համադրություն անել։ Հին և նոր սերունդների համադրությունը գեղեցիկ կերպով ներկայացվում է տեսահոլովակում, որը ներկայացնում ենք ստորև:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica