close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրիպով եւ կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մահվան ռիսկը

Առողջապահություն

22 Սեպտեմբերի 2020, 16:21
 Գրիպով եւ կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մահվան ռիսկը

Սեզոնային գրիպով եւ նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մարդու մահվան ռիսկը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Public Health England (PHE) կառավարական ծառայությունը:

Նոր հետազոտության համաձայն, որի շրջանակում ուսումնասիրվել են այս տարվա հունվարից միչեւ ապրիլ հոսպիտալացվածների հիվանդության պատմությունները, «գերվարակով» հիվանդների մահացության մակարդակը  43 տոկոս է, մինչդեռ միայն կորոնավիրուսով վարակվածներինը՝ 23 տոկոս:

The Daily Telegraph-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի շուրջ 30 միլիոն բնակիչներ կստանան սեզոնային գրիպի դեմ անվճար պատվաստման իրավունք, ինչն Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) հնարավորություն կտա ավելի արդյունավետ հաղթահարելու կորոնավիրուսի տարածման հնարավոր երկրորդ ալիքը: 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
28 Հոկտեմբերի 2020, 13:20 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica