close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նպատակադրումների հիմքում պետք է լինի ծրագիր. տնտեսագետ

Տնտեսական

22 Սեպտեմբերի 2020, 13:49
 Նպատակադրումների հիմքում պետք է լինի ծրագիր. տնտեսագետ

Բաժակաճառերը բավարար չեն տնտեսական գնահատական տալու համար։ Կոնկրետ ծրագիր է պետք։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության տեսլականին, ըստ որի՝ պետք է ստեղծվի 1 500 000 նոր աշխատատեղ, հաղթահարվի աղքատությունը աշխատանքով, 20 անգամ ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն, 7 անգամ բարձրացվի միջին աշխատավարձը։

Տնտեսագետի խոսքով սրանք պարզապես լավ ցանկություններ են, որոնք կարող են անգամ ավել թվերով հնչել, օրինակ՝ ՀՆԱ-ն ոչ թե քսանապատկվի այլ երեսունապատկվի․ «Սակայն երկու կարևոր հանգամանք կա, նախ՝ գործողությունների ծրագիր՝ շատ հստակ, որը պետք է դրվի այս նպատակադրումների հիմքում, որպեսզի գործ չունենանք բարի ցանկությունների հետ և երկրորդը՝ պետք է լինի հստակ ֆինանսական գնահատական, պետք է լինի գործողությունների ծրագիր, այստեղ նաև կարևոր են պետական կոնկրետ միջոցառումները և նաև որպեսզի ռեալ լինի նաև դրա աղբյուրները, այսինքն՝ ֆինանսավորման աղբյուրները։ Հիմա պետական աջակցությունը կոնկրետ նշանակում է բյուջեից վճարում, իսկ դա անելու համար հստակ անհրաժեշտ է նաև պետական բյուջեի եկամուտների համալրում։ Նպատակադրումների հիմքում պետք է լինի ծրագիր, որ ամբողջական գնահատական հնարավոր լինի տալ։ Քանի դեռ չկա այդ ծրագիրը, սա շատ հավաքական բնույթ ունի և որևէ կերպ գնահատելու հնարավորություն չկա»։

Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ վերոնշյալ նպատակադրումները հնարավոր է իրականություն դարձնել, սակայն դրանց համար հիմքեր են անհրաժեշտ։

«Յոթնապատկման համար առնվազն օրվա կառավարությունը իր գործունեության ժամանակահատվածում՝ մինչև 2023 թվականը պետք է ցույց տա թե որ մասն է հասցնելու անել, ինչ հիմքեր են դրվելու և այդ ցուցանիշներից ինչպիսի արդյունքեր ենք ունենալու, իրականը դա կլիներ, սակայն երբ նայում ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը մինչև 2023 թվականը այսինքն կենսաթշակների բարձրացում չկա, զբաղվածության պետական ծրագրերի հատկացնող միջոցները նախատեսվում է կրճատել, նվազագույն աշխատավարձի հստակ բարձրացման չափ չենք տեսնում։ Այսպիսի պարագայում կարելի է կարծել, որ ավելի շատ հույսը ապագա կառավարությունների վրա է, որ իրականություն դարձնեն այսօրվա երկարաժամկետ նպատակները»,- ընդգծեց տնտեսագետը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica