close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերկելը ՄԱԿ-ը բարեփոխելու առաջարկով է հանդես եկել

Աշխարհ

22 Սեպտեմբերի 2020, 13:15
 Մերկելը ՄԱԿ-ը բարեփոխելու առաջարկով է հանդես եկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություն է տարածել առ այն, որ ՄԱԿ-ը բարեփոխումների կարիք ունի՝ հետագա զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու հնարավորության համար: Այս մասին նա ասել է կազմակերպության 75-ամյակի առիթով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանդիսավոր նիստի ընթացքում. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ համաշխարհային խնդիրները պահանջում են համաձայնություն և համագործակցություն, բայց չափազանց հաճախ Անվտանգության խորհուրդն արգելափակման մեջ է հայտնվում, երբ անհրաժեշտ է կարևոր որոշումներ ընդունել։

«Մեզ հարկավոր են բարեփոխումներ։ ՄԱԿ-ը պետք է շարունակի զարգանալ՝ ունենալու համար XXI դարի գլոբալ մարտահրավերներին արձագանքելու հնարավորություն։ Գերմանիան նախկինի պես պատրաստ է ուրախությամբ ստանձնել պատախանատվություն ընդլայնված Անվտանգության խորհրդում»,- շեշտել է կանցլերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica