close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բիձինա Իվանիշվիլին Ուրուգվայում կանեփի մշակության մեջ ներդրումներ է արել

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2020, 10:42
 Բիձինա Իվանիշվիլին  Ուրուգվայում կանեփի մշակության մեջ ներդրումներ է արել

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Ուրուգվայում գտնվող կանեփի խոշոր պլանտացիայում ներդրումներ է կատարել. հայտնում է «Պիրվելի» հեռուստաալիքը՝ նշելով, որ կասկած կա, թե Վրաստանի ամենահարուստ մարդը դա արել է  բժշկական նպատակներով:

Նշվում է նաև, որ Իվանիշվիլին կարող է կապված լինել PHARMIN ընկերության հետ. այն բժշկական, դեղագործական, վերականգնողական և սննդի արդյունաբերության համար կանեփի խոշորագույն մատակարարն է: Մոնտեվիդեոյի ազատ առևտրի գոտում ընկերությունը 2.5 հա ջերմոցներում կանեփ է աճեցնում և մի քանի վերամշակման գործարաններ ունի: Այդտեղ հնարավոր է տարեկան 40 տոննա չոր մարիխուանա պատրաստել:

Հիշեցնենք՝ դեռևս 2018թ.-ին Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը մեծապես ոգևորված էր մարիխուանայի մշակության գաղափարով: Իվանիշվիլին այն կարծիքին էր, որ դա երկրին հսկայական փողեր կբերի՝ տարեկան 1-2 դոլար միայն հումքի արտահանումից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica