close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Աշխարհ

21 Սեպտեմբերի 2020, 17:53
 Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այսօր ձեր երկիրը վստահորեն շարժվում է քաղաքական և սոցիալ-տնտեսական առումով կայուն զարգացած պետություն կառուցելու ուղղությամբ: Հղում եմ իմ ջերմ բարեմաղթանքները Հայաստանին, որը Դուք գլխավորում եք, մաղթում հետագա դինամիկ զարգացում և բարգավաճում։

Հատկապես ուրախ եմ, որ Նուր-Սուլթանը և Երևանը զարգացնում են արդյունավետ համագործակցություն՝ հիմնված բարեկամության և փոխըմբռնման վրա: Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica