close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները, անջատվել են Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2020, 17:11
 Վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները, անջատվել են Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները

Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների  կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել են Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները: Դրա արդյունքում բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև, ընկել է կապի որակը՝ Հայաստանի ամբողջ տարածքում: 

«Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:

Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու  վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ մեր բաժանորդները զրկվել են կապի միջոցներից՝ մալուխները վնասելու հետևանքով», - հաղորդում են ընկերությունից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica