close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ակցիաներ լինեն, պետք է կամավոր հեռանա․ Վիտալի Բալասանյան

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2020, 16:40
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ակցիաներ լինեն, պետք է կամավոր հեռանա․ Վիտալի Բալասանյան

Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ակցիաներ լինեն, պետք է կամավոր հեռանա, դա է ճիշտը՝ ըստ Yerkir.am-ի «Եռաբլուր» պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը

Նա արձանագրեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը գոնե ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն են վարում․ «Դա վերաբերում է Հայաստանի սոցիալական վիճակին, բոլոր ձախողումներին՝ կրթություն, եկեղեցի, անվտանգություն եւ այլն։ Ես դրական որեւէ մոտեցում չեմ տեսնում»։

Նա պատրաստակամություն հայտնեց հանդիպել ՀՀ քաղաքական բոլոր այն ներկայացուցիչների հետ, ով ցանկություն հայտնի՝ սկսած Նիկոլ Փաշինյանից։

Նա համոզված է, որ տավուշյան դեպքերից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանին ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է։

Բալասանյանը համաիտ է Իլհամ Ալիևի հետ, որ Արցախի հարցով բանակցությունները կանգ են առել. «Բանակցություններ չկան, այս պահին փակուղում են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից»։

Պատերազմի հնարավոր վտանգի մասին Բալասանյանն ասաց, որ մեր տարածաշրջանը պայթյունավտանգ իրավիճակում է։

«Երրորդ համաշխարհայինը վաղուց սկսվել է։ Վերջին ժամանակահատվածում տեսնում ենք Թուրքիայի հայտարարություններն ու գործողությունները»,-նշեց նա։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում դավադիր ուժերի մասին հայտարարությանը՝ Բալասանյանն ասաց. «Ով հայտարարել է, համոզված եմ, որ ինքն է դավադիրն այս երկրի հանդեպ։ Ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է»։

Վիտալի Բալասանյանը վտանգավոր է համարում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե բանակցություններ չեն լինելու․ «Չի կարելի նման հայտարարություններ անել։ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությունը շատ վտանգավոր է. Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է։ Երբ Արցախի հարցը քաղաքակայնորեն, միջազգայնորեն կճանաչվի, ապա խնդրեմ՝ ողջ հայությունը թող որոշի՝ ունենալ մեկ Հայաստան եւ 2 Հանրապետություն, թե՞ մեկ Հայաստան՝ մեկ դրոշով»:

Նա ցանկություն հայտնեց, որ մեր առաջին դեմքերը լինեին շատ բանիմաց, մանավանդ դիվանագիտության ոլորտում, բայց, ըստ նրա, ցավոք, այդ խողովակը չկա։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica