close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Աշխարհ

21 Սեպտեմբերի 2020, 16:42
 Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ ՀՀ անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:

Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ողերձում Բելառուսի նախագահն ասում է, որ ապավինելով բարեկամության ամուր ավանդույթներին և փոխշահավետ գործընկերության սկզբունքներին ՝ Բելառուսը և Հայաստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությունը:

«Մեր երկրները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով, փոխադարձ միտվածությամբ` ուղղված կառուցողական քաղաքական երկխոսության զարգացմանը, ինչպես նաև բոլոր ոլորտներում արդյունավետ գործընկերությանը»,- ասել է Լուկաշենկոն:

Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը կապահովի դրական դինամիկան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում նոր փոխշահավետ նախագծերի իրականացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ներուժի բացահայտմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica