close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուկաշենկոյի նստավայրի տանիքին դիպուկահարներ են նկատվել

Աշխարհ

21 Սեպտեմբերի 2020, 11:50
 Լուկաշենկոյի նստավայրի տանիքին դիպուկահարներ են նկատվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատանքային նստավայրում՝ Մինսկի Անկախության պալատում, առնվազն երեք դիպուկահար են նկատել. գրում է Корреспондент-ը:

Ըստ ԶԼՄ-ի՝ դիպուկահարներն ընդգրկվում են Լուկաշենկոյի անվտանգության ծառայության կազմում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մինսկում տասնյակ զրահափոխադրիչ մեքենաներ էին տեղակայվել` ընդդիմության ցույցին ընդառաջ: Նկատվել են նաև ներքին զորքերի անձնակազմի տեղափոխման բեռնատարներ և հատուկջոկատայիններով ավտոբուսներ։

Նշենք՝ հազարավոր ցուցարարներ կրկին փողոց են դուրս եկել Մինսկում, նաև ձերբակալություններ են տեղի ունեցել: Հատուկջոկատայինների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Բրեստում և Գոմելում:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի և նոր ընտրությունների անցկացման պահանջով բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում օգոստոսի 9-ից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica