close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածներից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 14-ի վիճակը ծայրահեղ ծանր

Առողջապահություն

20 Սեպտեմբերի 2020, 18:13
 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածներից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 14-ի վիճակը ծայրահեղ ծանր

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 196 նոր դեպքից 128-ը կապված է Աջարիայի, 30-ը՝ Թբիլիսիի իսկ 19-ը՝ Իմերեթիի հետ. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

«Ավելացել է 196 նոր դեպք և դարձել 3502: 196 նոր դեպքից 128-ը կապված է Աջարիայի, 30-ը՝ Թբիլիսիի, 19-ը՝ Քութաիսիի, 6-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 5-ը՝ Քվեմո Քարթլիի, մեկը՝ Շիդա Քարթլիի, չորսը՝ Գուրիայի, երկուսը՝ Մցխեթա Մթիանեթիի, մեկը՝ Կախեթիի հետ»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Նրա խոսքով, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 13 պացիենտ և ընդհանուր առմամբ կազմում է վարակվածների 45 տոկոսը:

Մարինա Էզուգբաիայի տեղեկությամբ, այս պահին կովիդ կենտրոններում և հյուրանոցային համալիրներում բուժվում է 1981 պացիենտ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica