close
Եղանակը Երևանում
1 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավայան կղզիների իշխանությունները մտադիր են զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը

Աշխարհ

19 Սեպտեմբերի 2020, 18:14
 Հավայան կղզիների իշխանությունները մտադիր են զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը

Հավայան կղզիների իշխանությունները մտադիր էր հոկտեմբերի 15-ից զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չեղարկում են այն հյուրերի համար, որոնք կունենան կորոնավիրուսի ախտորոշման թեստ՝ բացասական պատասխանով: Թեստավորումը պետք է կատարվի թռիչքից առաջ՝ 72 ժամվա ընթացքում:

Սկզբում նախատեսվում էր, որ այս մոտեցումը կկիրառվի օգոստոսի 1-ից, սակայն վարակվածների թվի ավելացման պատճառով այն հետաձգվեց: Թեստավորումից բացի զբոսաշրջիկները թռիչքից առաջ պետք է անցնեն բուժզննում:

Հավայան կղզիներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 946 դեպք, որից 103-ը մահվան ելքով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica