close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

19 Սեպտեմբերի 2020, 10:43
 Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում։ Մեզ պատմեցին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ռուսաստանի դեսպանի միջև։

Մասնավորապես, երբ դեսպանը նկատել է՝ ձեր երկրում անասելի շատ քրեական գործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում, 2 տարում չկա ոչ մի կայացված դատական ակտ, զբաղված եք նախկիններին հետապնդելով, Ալեն Սիմոնյանը խոսքի տակ չի մնացել և հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են Ռուսաստանում։ Դեսպանը միայն մի բառ է ասել՝ «ռա՞զվե»։

Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում հետ ռուսները և մասնավորապես՝ դեսպանատունը, քիչ թե շատ հարաբերվում են, մինչդեռ, օրինակ, նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ըստ մամուլի տեղեկությունների, դեսպանատուն մուտք չունի՝ իր հակառուսական ագիտացիայի հետևանքով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica