close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

19 Սեպտեմբերի 2020, 10:27
 Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն եւ արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի:

Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչեւ 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան եւ Վրաստան: Կաթի գները կարող են բարձրանալ մինչեւ 150 դրամ: Իսկ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պահպանել գները, եւ դրանք նույնը կմնան մինչեւ տարեվերջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica