close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համաշխարհային բանկը գնահատել է ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետը

Տնտեսական

18 Սեպտեմբերի 2020, 23:18
 Համաշխարհային բանկը գնահատել է ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետը

Համաշխարհային տնտեսության վերականգնումը ճգնաժամից, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, կարող է մինչեւ հինգ տարի տեւել: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարտը: «Հավանաբար, արագ հետցատկ տեղի կունենա այն բոլոր սահմանափակիչ միջոցառումների չեղարկման ֆոնին, որոնք կապված են կարանտինի հետ, բայց լրիվ վերականգնումը կտեւի մինչեւ հինգ տարի»,-տնտեսագետի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ Ռեյնհարտը սպասում է, որ ճգնաժամից հետո աղքատության մակարդակն աշխարհում կբարձրանա 20 տարվա ընթացքում առաջին անգամ:

Տնտեսագետի խոսքով՝ համավարակով պայմանավորված ճգնաժամը կմեծացնի անհավասարությունն աշխարհում, «քանի որ բնակչության ամենաաղքատ խավերը ճգնաժամից ավելի շատ են տառապում հարուստ երկրներում, եւ ամենաաղքատ երկրներն ավելի շատ են տառապում, քան ավելի հարուստները»: ՀԲ-ն հունիսին հաղորդել էր, որ 2020 թվականին սպասվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր համաշխարհային տնտեսության ռեկորդային անկում 5,2 տոկոսով՝ 2,5 տոկոսով աճի փոխարեն, որն սպասվում էր հունվարին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 29,1 միլիոն դեպք, ավելի քան 926 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica