close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Տնտեսական

18 Սեպտեմբերի 2020, 21:48
 Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Հայաստանի Հանրապետությունից Ռուսասատանի Դաշնություն մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով:

ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել այդ հիվանդության դեմ պայքարի նպատակով. զարգացել ու բարելավվել են լաբորատոր հնարավորությունները, օգտագործվել են ժամանակակից որակյալ պատվաստանյութեր, պարբերաբար անցկացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ:

Ռուս գործընկերներին տեղեկացվել է նաև, որ 2020թ. Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության քննարկմանն է ուղարկվել կատարված աշխատանքների ամփոփ արդյունքների փաթեթը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը:

Քննարկումների արդյունքնում կողմերը որոշել են, որ առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին, դաբաղից ազատ մարզերի-շրջանների ցանկը, ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, որոնք նախատեսվում են միս-մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն:

Երկուստեք բարձր է գնահատվել կառուցողական երկխոսությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները ռուսական կողմին անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica