close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ փորձի մասին են խոսում Սորոսի հիմնադրամը, Լ. Խառատյանը, Վ. Թոքմաջյանը, Լ. Մկրտչյանը և մյուսները

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2020, 21:08
 Ի՞նչ փորձի մասին են խոսում Սորոսի հիմնադրամը, Լ. Խառատյանը, Վ. Թոքմաջյանը, Լ. Մկրտչյանը և մյուսները
Աննա Աղլամազյանը գրում է.

«Ի՞նչ միտք է կրկնվում Սորոսի հիմնադրամի հրապարակած փաստաթղթում և թուրքերի հետ գրված գրքում և ի՞նչ է այն նշանակում։

Սորոսի հիմնադրամի կայքում հրապարակված է 53 էջանոց մի ուսումնասիրություն ․ «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ավագ դպրոցներում։ Հեղինակներ ՝ Լուսինե Խառատյան և Վահրամ Թոքմաջյան:

Ուշադրություն ․ ուսումնասիրությունը կատարվել է 2018 թվականին `մայիս-սեպտեմբեր ամիսներին (թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո):

Հեղինակներն այս փաստաթղթում հղում են կատարում 2017-ին թուրքերի հետ գրված աղմկահարույց գրքին: Նրանք նախ մեջբերում են հայ գրականության ոմն փորձագետի խոսքը , թե Հայաստանում կա այն մտածողությունը, որ «պետք է ազգայինի վրա հենվել, ամրացնել, ամրացնել, որովհետեւ դա քո միակ պաշտպանական համակարգն է ...: Անկախությունից հետո մենք պիտի ձերբազատվեինք դրանից, մենք պիտի հավասարակշռության մեջ դնեինք մեծ աշխարհն ու մենք»։

Ապա այս մտքին Լ ․ Խառատյանը և Վ ․ Թոքմաջյանն անմիջապես ավելացնում են հատվածներ ՝ թուրքերի հետ գրված դասագրքից, որոնցից կառանձնացնեմ սա․

Ուշադրություն.

«Հայաստանի պարագայում, 1990-ականների սկզբի, պատմությունը գաղափարախոսությունից բեռնաթափելու եւ«օբյեկտիվ»պատմության ուղղությամբ թեքելու ՓՈՐՁԸ շուտով իր տեղը զիջեց Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական պահանջին, դասագրքերի ու կրթական ծրագրերի հիմքում դնելու Հայկական պետականությունը, հայկական մշակույթն ու հայ ժողովրդի պայքարն օտար նվաճողների դեմ: Ըստ այդմ մշակվեցին շափորոշիչները, ուսումնական ծրագրերն ու դասագրքերը»։

Նույն միտքը թուրքերի հետ գրված գրքում (տե՛ս էջ 46): 

Կրթության եւ Գիտության նախարարություն մենք չենք ունեցել մինչեւ 1995 թվականը (միայն 1995-ի օգոստոսին է, որ երկու նախարարությունների միաձուլմամբ ստեղծվում է ԿԳՆ-ն:
 
Հարց է առաջանում. 

Ի՞նչ ՓՈՐՁԻ (попытки) մասին են խոսում Սորոսի հիմնադրամը, Լ ․ Խառատյանը, Վ ․ Թոքմաջյանը, Լիլիթ Մկրտչյանը և մյուս հեղինակները։ Ի՞նչ էր նոր-նոր ընթացքի մեջ դրվում կրթական համակարգում, որը ՏԵՂԸ ԶԻՋԵՑ ․․․ Մինչեւ 1995 թվականը կրթական մեկ ռեֆորմ գիտենք, բլեյանական - լեւոնական ռեֆորմը, որը ժամանակին սուր քննադատությունների է արժանացել, ապազգային լինելու պատճառով. Այն, ինչ այսօր կատարվում է, կիսատ մնացած այդ փորձի վերակենդանացո՞ւմն է։

Հ․Գ․ Մի շարք ուշագրավ լրացումներ․
 
1996 год թ.-ին ստեղծվում է Կրթական ծրագրերի կենտրոնը:

1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս։

Բայց ՆԱԽՔԱՆ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, 1997 թվականին Հայաստանում իր գործունեությունն է սկսում Սորոսի հիմնադրամը:
 
Սորոսի հիմնադրամի ժամանումից մեկ տարի անց՝ 1998-ին, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ սկսում է փուլ առ փուլ իրականացնել կրթական այս ռեֆորմը՝ Համաշխարհային բանկի և Եվրոմիության ֆինանսավորմամբ։

2003-2019 թվականներին, շուրջ ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԻ, Կրթական ծրագրերի կենտրոնում է աշխատել այսօր ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Հետևությունները թողնում եմ ձեզ․․․»:


ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica