close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տավուշի մարզում վերանորոգվում է 20-ից ավելի բնակարան

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2020, 19:46
 Տավուշի մարզում վերանորոգվում է 20-ից ավելի բնակարան

Տավուշի մարզում այս պահի դրությամբ ավարտվել է 51 տանիքի վերանորոգում, առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կավատվի ևս 6-ը: Այս մասին ասել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  

«Մենք ներկայումս վերանորոգում ենք 20-ից ավելի բնակարան և այդ աշխատանքները նույնպես 1-2 շաբաթում կավարտվեն: Զուգահեռաբար կատարվում է շուրջ 500 ք/մ լուսամուտների և դռների փոխարինում նորով: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են»,- նշել է Մարզպետը:  

Փողոցների բարեկարգման աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին: Լինելու է շուրջ 150 գծամետր ցանկապատ ու դարպաս:

Չոբանյանը շեշտել է, որ անհատների և բարեգործական հիմնադրամների շնորհիվ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բարեկարգման համար հավաքագրվել է շուրջ 400 մլն դրամ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, հետ շպրտվել:

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել էր Չինարի գյուղի մի բնակիչ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica