close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանապետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին. ներկայացվել է համակարգում ընթացող բարեփոխումների մասին

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2020, 19:38
 Ոստիկանապետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին. ներկայացվել է համակարգում ընթացող բարեփոխումների մասին

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջեւ ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։

Ոստիկանության պետը շնորհավորել է  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նորանշանակ ներկայացուցիչ Գրիգորի Պուստովիտովին եւ մաղթել  արդյունավետ աշխատանք։

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշել է երկու պետությունների իրավապահ կառույցների ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում սերտ փոխգործակցությունը։ Նա խոսել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստի մասին եւ վստահություն հայտնեց, որ ձեւավորված սերտ համագործակցությունն ավելի կզարգանա։

Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հյուրերին ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica