close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուզում ես հայ մնալ, ուրեմն պարտավոր ես հաղթել քեզ մոլորեցնող սորոսավարձկան իշխանությանը․ Գևորգ Գևորգյան

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2020, 17:53
 Ուզում ես հայ մնալ, ուրեմն պարտավոր ես հաղթել քեզ մոլորեցնող սորոսավարձկան իշխանությանը․ Գևորգ Գևորգյան

«Ապազգային խմբակ-իշխանության առաջնորդի այսօրվա խոհափիլիսոփայական մտորումները ճիշտ և սխալ քայլերի մասին, ընդամենը իրականն ու երևակայականը իրար խառնած ինքնաարդարացման փորձ է, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ոչ ավելին»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն ու հավելում. «Իսկ իրականությունը պարզ է, տեսանելի և առանց խոհափիլիսոփայության ու գույների. Առանց իզմերի թեզը գաղափարական սնանկություն է նշանակում, իսկ գաղափարական սնանկությունը արժեզրկման տանող ամենակարճ ուղին է: Այս իշխանության նպատակը և անելիքը եղել ու մնում է՝ պետական ինստիտուտների կազմաքանդումը, արժեզրկման միջոցով»:

Ըստ Գ․ Գևորգյանի՝ կրթություն, գիտություն, մշակույթ, առողջապահություն, տնտեսություն, արդարադատություն, իրավական ոլորտ, ոստիկանություն, անվտանգություն՝ ամենուր անկում է:

«Սա հենց այն է, որը հանգեցնում է հասարակական քաոսի, սա հենց այն է ինչին գնում է այս իշխանությունը, ընդ որում ծրագրավորված: Պետական ռեսուրսն ուղղված է ազգայինը ոչնչացնելուն, իսկ մեր նման պետության դեպքում դա նշանակում է պետականության կորուստ, կամ այլ կերպ ասած՝ կանաչ լույս, թշնամի թուրքիայի և ադրբեջանի առաջ: Պատերազմները միայն զենքով չեն լինում, հատկապես 21-րդ դարում, սա ևս պատերազմ է, հոգեբանական և քարոզչական զենքերով, պոպուլիզմով, անթաքույց ցինիզմով, այսօր էլ քաոսը սնող խառնիճաղանջ մտորումներով:

Այս իշխանությունը ձեռնոց է նետել մեր ազգին:

Կարճ ասած. ուզում ես հայ մնալ, ուրեմն պարտավոր ես հաղթել քեզ մոլորեցնող սորոսավարձկան իշխանությանը, պարտավոր ես պահել արժանապատվությունդ, հավատդ, եկեղեցիդ, պատմությունդ, ավանդույթներդ ու երկիրդ»,- եզրափակում է Գ․Գևորգյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica