close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքները կդարձնի ամենօրյա

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2020, 17:00
 «Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքները կդարձնի ամենօրյա

«Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից  դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա: Այս մասին տեղեկացնում է  «Qatar Airways»-ը: Ավիաընկերությունն արդեն սեպտեմբերի 15-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանն օրեր առաջ հրապարակել էր այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

«Qatar Airways» ընկերությունը նաև Վաշինգտոնից Երևան չվերթեր է իրականացնում: «Business Insider»-ը տեղեկացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգտոնից Երևան թռիչքն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica